5.7 մլն դրամի յուրացում. Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ՊՊԳ վարչության նախկին պետի դեմ.

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանության պաշտոնատար անձանց չարաշահումների բացահայտման դեպքերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության նախկին պետ Տիգրան Ամիրբեկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, օգտագործելով իր լիազորությունները, 2015-2016թթ ընթացքում նույն բաժնի հաշվապահ Ժաննա Ադամյանի հետ հանցավոր համաձայնության գալով, բաժնի արտաբյուջետային միջոցներից գումարներ է փոխանցել ինչպես իր, այնպես էլ նախկինում նույն բաժնի աշխատակիցներ Ժաննա Ադամյանի հարազատների հաշվեհամարներին:

Ըստ քրեական գործի նյութերի` կանխիկացնելով այդ գումարը, որ կազմել է մոտ 5.7 մլն դրամ` յուրացրել է այն: Ի դեպ, Ժաննա Ադամյանը ևս հայտնվել է մեղադրյալի աթոռին նույն արարքի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են:
WP2FB Auto Publish Powered By : XYZScripts.com