Բացահայտվել է Արարատի մարզում տեղի ունեցած դանակահարության դեպքը. մեկ անձ ձերբակալվել է

Նախնական տվյալներով` 2019 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչը` ծնված 2001թ., իրեն անձնական վիրավորանք հասցնելու պատճառով վիճաբանել է երկու անչափահաս համագյուղացիների հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել վերջիններիս:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, շարժառիթը: 2001 թվականին ծնված երիտասարդը ձերբակալվել է:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքերի նմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են առգրավումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են:
WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com