Դուք կտեսնեք, թե իրականում որքան մեծ է կուսակցությանն անդամագրվել ցանկացողների թիվը

«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դադարեցրել է կուսակցաշինական աշխատանքները, մասնավորապես մարզերում տարածքային կառույցներ ստեղծելը: Որպես պատճառ նշվում է այն, որ Վանեցյանը դժվարանում է մարդիկ գտնել՝ կուսակցությունում ներգրավելու համար…

«Փաստ» թերթը, սակայն, տեղեկացավ, որ այս պահի պասիվության պատճառը բոլորովին այլ է:

«Սկզբից կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները, այնուհետ՝ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ կորոնավիրուսով հիվանդանալը, այժմ էլ՝ լարված իրավիճակը սահմանին ստիպում են առավել պասիվ քայլերի գնալ և ժամանակավոր դադարներ վերցնել… Ֆորսմաժորային իրավիճակից հետո դուք կտեսնեք, թե իրականում որքան մեծ է կուսակցությանն անդամագրվել ցանկացողների թիվը»,- փոխանցեց մեր զրուցակիցը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են: