ԱԱԾ-ում լուրջ անհանգստություն կա՝ ով է դառնալու կառույցի ղեկավարը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ուժային կառույցներում, մասնավորապես ԱԱԾ-ում լուրջ անհանգստություն կա` ով է դառնալու կառույցի ղեկավարը: Չնայած արդարադատության երիտնախարար Ռուստամ Բադասյանը բացառել է նման հեռանկարը, այնուհանդերձ, այս պահին քննարկվող միակ թեկնածուն նա է:

Իշխանությունները զգուշավորություն են հանդես բերում այս հարցում, չեն շտապում, որովհետև, բացի օրենքի նախագծի չընդունված լինելուց, համակարգում ոչ «հարմար» մարդու նշանակման դեպքում կարող է խուլ, աննկատ սաբոտաժ ընթանալ. համակարգը խիստ կառուցիկ, պահպանողական, զգայուն օրգանիզմ է, ունի ներքին «ճշմարտություններ», և չի հանդուրժի համակարգից հեռու, մանավանդ սորոսական համարում ունեցող որևէ մեկին. «պրոֆեսիոնալներն» այնտեղ սեպեր խրելու նուրբ արվեստի 400 «արդար» ձև գիտեն:

Ի դեպ. Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» պատմությունը «արձանագրող-կերտող-նկարահանողներն» այլևս համակարգում չեն. պատճառներն անհայտ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են:
WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com