Տավուշի մարզային ոստիկանությունում կադրային ջարդ է

Հուլիսի 17-ին Իջեւան քաղաքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության դեպքերով հարուցված քրգործը դեռ երկար զարգացումներ կունենա:

Ինչպես հայտնի է, այդ օրը մի խումբ անձինք ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման մասով դժգոհություններ արտահայտելու նպատակով փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջեւան քաղաքի Երեւանյան ու Իջեւանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը: Բողոք ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել ոստիկանության հորդորներին եւ ոստիկանների նկատմամբ գործադրել էին ինչպես կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ վտանգավոր բռնություն: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Եվ, ահա, Իջեւանի իրադարձություններից հետո ՀՀ ոստիկանապետը Տավուշի մարզում լուրջ կադրային ջարդ է սկսել:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Իջեւանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանը : Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով` ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Անտոնյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի բաժնի պետի պաշտոնին, իսկ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, որը գտնվում էր կադրերի տրամադրության տակ:

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են:
WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com