Սպանություն և սպանության փորձ Երևանում. 56-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ հունիսի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Լիսինյան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Սարգիս Ավագյանն էր, ով վնասվածք էր ստացել «ձախ թուլակող շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, իսկ վիրավորը Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վահան Ֆեդոսևն է, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք վնասվածքները ստացել են Տիգրան Մեծի պողոտա և Գլինկա փողոցի խաչմերուկում։

Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել ՀԿԳ ավագ քննիչ Վազգեն Վարդանյանը, ում որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են:
WP2FB Auto Publish Powered By : XYZScripts.com