Զոն նայողների օպերացիա. Նրանց տեղափոխել են ԱԱԾ «պադվալ». «Հրապարակ»

Հրապարակ թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, արդարադատության նախարարությունը պայքար է սկսել քրեական ենթամշակույթի դեմ: Կալանավայրերում «զոն նայողի» ինստիտուտի վերացման խնդիր է դրված: Քրեակատարողական համակարգին մոտ աղբյուրը հայտնեց մեզ, որ վերջերս բոլոր կալանավայրերից «զոն նայողներին» հավաքել և տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

«Ուզում են տեսնել՝ գաղութները կարո՞ղ են նրանց ազդեցությունից զերծ պահել, թե՞ ոչ»,- բացատրում է մեր աղբյուրը: Այս օպերացիայի շրջանակներում քրեական աշխարհի մի քանի հեղինակություններ արդեն ԱԱԾ «պադվալում» են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են:
WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com