Երևանում եղբայրը փորձել է կանխել ավագ եղբոր ինքնասպանությունը, բայց 2-ն էլ դանակահարվել են

Մայիսի 31-ին, ժամը 07։40-ի սահմանում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան փողոցի շենքերից մեկի բնակարանից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել սուր կտրող-ծակող առարկայի հարվածների հետքերից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացու։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորները հարազատ եղբայրներ են՝ 26-ամյա Ա.Կ.-ն և 24-ամյա Ա. Կ.-ն։

26-ամյա եղբայրը տանը փորձել է ինքնավնասում կատարել, եղբայրը նկատել է և փորձել է կանխել, սակայն ավագ եղբայրը դանակի մի քանի հարված է հասցրել կրտսեր եղբորը, որից հետո վնասել է իրեն։

Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկների ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել եղբայրների կյանքը, սակայն նրանք մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ։

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են:
WP2FB Auto Publish Powered By : XYZScripts.com