hraparak.am-ը ապատեղեկատվություն է տարածել. Դավիթ Համբարձումյան

Արտատպված է Մասիսի քաղաքապետ` Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից.


Hraparak.am կայքում այսօր ՝ 07.07.2020թ. տարածվել է իրականությանը բացարձակապես չհամապատասխանող տեղեկատվություն իմ՝ Դավիթ Համբարձումյանիս, եղբորս՝ Գոռ Համբարձումյանի և Նվեր Մուրադյանի մասին: Ցանկանում եմ հայտնել, որ ես՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանս, ոչ թե <երբեմնի հանրապետական եմ>, այլ այս պահին ևս հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, դեռ ավելին՝ հանդիսանում եմ ՀՀԿ Մասիսի տարածքային կազմակերպության նախագահ: Եղբորս և Նվեր Մուրադյանի միջև երբևէ որևէ միջադեպ չի եղել և չի կարող լինել առնվազն այն պատճառով, որ Նվերը մեր քրոջ ամուսինն է՝ մեր փեսան և մեր ընտանիքի անդամ, հարազատ մարդ: Ինչ վերաբերում է Գոռին, Նվերին և իրենց ընկերներին ոստիկանության բաժին բերման ենթարկելուն, ապա դա առնվազն թյուրիմացության արդյունք է:
Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:

Մասիսի քաղաքապետ

Դավիթ Համբարձումյան

Հետևեք մեզ

Լրատու

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար compromat.am-ը պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: © 2018 Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պաշտպանված են: